▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում աշակերտների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում։ Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայողների հետ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել մի խումբ անձանց։

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ նրանք են նշված դպրոցի աշակերտներ՝ 15-ամյա Ե. Գ.-ն, 15-ամյա Գ. Մ.-ն, 15-ամյա Է. Մ.-ն, 15-ամյա Հ. Ա.-ն, 14-ամյա Տ. Դ.-ն, 15-ամյա Ա. Կ.-ն, 15-ամյա Վ. Յ.-ն, 15-ամյա Վ. Ս.-ն, 14-ամյա Մ.-ն Ս.-ն և 14-ամյա Գ. Ա.-ն։

Պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ Է. Մ.-ն, Հ. Ա.-ն., Տ. Դ.-ն, Ա. Կ.-ն, Վ. Յ.-ն, Վ. Ս-ն, Մ. Ս.-ն և Գ. Ս.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ե. Գ.-ի և Գ. Մ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more