▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ, Հայը քեզ չի՛ ընտրելու․․․»

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ, որ քո ասելով, պատմելով դու այդքա՜ն հայրենանվեր, Հայաստանի համար կաշվից դուրս եկող, ազգափրկի՜չ գործեր ես անում, կասե՞ս, թե ինչու կողքդ մի նորմալ մարդ չկա կանգնած։ Հարց տվե՞լ ես քեզ։ Ինչի՞ են կողքդ վխտում աղանդավորներն ու անատամ մառազմատիկները։
Եթե դու իրականում այդքա՜ն պետականամետ գործ ես անում, ինչի՞ կողքդ գեթ մեկ հայրենասեր մարդ չկա կանգնած։ Ինչի՞ են կողքդ վխտում ոտքից գլուխ օտար պետությունների աշխատավարձի մեջ լողացող ու այդ երկրների շահերն առաջ տանող անսեռ, անինքնասեր թափթփուկները։
Ցույց տուր քո կողքը կանգնած գեթ մեկ արժանապատիվ, սկզբունքային, հայրենասեր մարդու, ով քո քմահաճույքով չի ուրացել Արցախը, չի ուրացել Ցեղասպանությունը, չի ուրացել սեփական պատմությունն ու կրոնը։
նիկոլ, քո կողքը գեթ մի նորմալ մարդ չկա կանգնած։ Նորմալ մարդը, երբ տեսնում է, որ գործ ունի հոգեպես անհավասարակշիռ, անադեկվատ ղեկավարի հետ, կամ ժամանակին հրաժարվում է այդ հանցագործության մասնակիցը դառնալ, կամ մինչև վերջ մնում է հոգեկանի կողիքն՝ դառնալով հանցակից։ Ինքնասիրություն ու սկզբունքայնություն, հայրենասիրություն ու արժեհամակարգ ունեցող մարդը քեզ երբե՛ք ձայն չի տա։
Եվ դու մենա՛կ ես, մենա՛կ ես, մենա՛կ ես հայերի մեջ։
ՀԱՅԸ ՔԵԶ ՉԻ՛ ԸՆՏՐԵԼՈՒ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more