▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներսիկ Նազարյանը սադրա՞նք է հրահրել, իսկ պահը չի վրիպել ոստիկանապետի աչքի՞ց

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը պաշտոնից ազատվել է ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեպի նախագահական առաջնորդած երթում սադրանք հրահրելու պատճառով:

«Այդ երթի ժամանակ Ներսիկ Նազարյանը հայհոյել է Րաֆֆի Հովհաննիսյանին, որից հետո վերջինս բռունցքը պարզած վազել է Ն.Նազարյանի՝ իր հետևից առաջնորդելով երթի մասնակից քաղաքացիներին: Այդ ժամանակ էլ սկսվել է բախումը ոստիկանական ուժերի և երթի մասնակիցների միջև:

Այդ պահը չի վրիպել տեղում գտնվող Վ.Գասպարյանի աչքից, ով արագ հասել է նրանց հետևից ու կանխել է հասունացող միջադեպը,- գրում է պարբերականը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more