▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էր քաղաքացին նկարահանում ԱԺ պատգամավորին ֆալաֆել ուտելիս

«Իմ դեմքը, երբ ինձ նկարում են ֆալաֆել ուտելիս և պահանջում են ինչ-որ բան փոխանցել Սաքունցին (իրականում հավանաբար ի նկատի ունեին Մակունցին)»,-գրել է «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով տեսանյութ։

Իսկ ի՞նչ է եղել․ Պարզվում է, որ Հայաստան բնակություն տեղափոխված  և ՀՀ քաղաքացի դարձած Հակոբ Բերբերյանն  «Իմ քայլի» պատգամավորին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է՝ «Փոխանցեք Սաքունցին( ավելի ուշ նա ուղել է սխալն ու նշել է, որ Մակունցին նկատի ունի-Խմբ․), որ ես ՍԴ դատավորին չեմ պահանջում փոխել».։

Ի դեպ, մեկ այլ  «լայվում» Հակոբ Բերբերյանը նշել է՝ «Հարգելի երեսփոխանը հաց կերավ և անտեսեց վարչապետի կոչը՝ ՀԴՄ չպահանջեց»։

Մանրամասն՝ տեսանյութում՝ վերցված  Հակոբ Բերբերյանի ֆեյսբուքյան էջից։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more