▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախորդ ամիս արձանագրել ենք մեքենաների ներմուծման 119% աճ. ՊԵԿ նախագահի տեղակալ

 

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք.

 

«Եվ այսպես. 2019թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 9481 ավտոմեքենա: 2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրել ենք 119% աճ:

Հաշվի առնելով աճի տեմպերը՝ ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության ԲՈԼՈՐ մաքսատներում.

Արարատյան (Նորագավիթ)

Արևմտյան (Կարգո տերմինալ)

Հարավային (Սիսիան)

Հյուսիսային (Գյումրի)

Արևեյան (Վանաձոր)

Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում Հունվար ամսվանից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»,- գրել է Շուշանիկ Ներսիսյանը:

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more