▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ

Կառավարություն այսօր որոշեց քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարներին կից ստեղծել հասարակական խորհուրդներ:

Հասարակական խորհուրդը՝
1. Աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ:
2. Հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ:
3. Ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ:

 

 

 

Հասարակական խորհուրդը նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

Կառավարության 2018-ի վերջին նիստն ամբողջությամբ՝ ստորև ներկայացվող տեսանյութում

Կարդացեք նաև՝

5 մլրդ 705 մլն դրամ՝ նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելուն

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more