▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Սարգսյանը նշանակվել է Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:

Երեկ Նարեկ Սարգսյանն ազատվել էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: 

Հիշեցնենք, որ ՀՀ  Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը ASEKOSE.am-ի  հետ զրույցում հավանական էին  համարել շրջանառվող լուրը, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կգլխավորի կոմիտեն:

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more