Նարեկ ջան, էսպիսի բաներ մի արա․․․Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդուն
Դիտեք նաև՝
Մեր ընդհանուր բյուջեից վարչապետի աշխատակազմին տրամադրվել է 65 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գումար. «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ կարող էր անել լավ կառավարությունն այդ գումարով։
«Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 միլիոն դոլարով՝ ի տարբերություն այս կառավարության։ Առաջինը՝ կարող է ընտրել մի շրջան, օրինակ՝ Մարտունու շրջանը կամ Հրազդանի շրջանը, և պետական ներդրումներով, պետական մասնակցությամբ օգնել ստեղծել գործարաններ, աշխատատեղեր, որպեսզի լուծվի այս շրջանների գործազրկության հարցը։ Մարտունի և Հրազդան՝ ամեն տարի մեկ շրջան։
Է՞լ ինչ կարող է անել լավ կառավարությունը 65 միլիոն դոլարով։ Հայաստանում կա 20.000 մարդ, ովքեր սովի մեջ են, այսինքն՝ ծայրահեղ աղքատ։ 65 միլիոն դոլարով լավ կառավարությունը այդ մարդկանց համար կապահովեր սնունդ և հագուստ, ամբողջ տարվա կտրվածքով կլուծվեր ծայրահեղ աղքատության հարցը։
Կարելի էր 100.000 ամենաանապահով թոշակառուներին, որոնց եկամուտը միայն թոշակն է, բաժանել քարտեր, որոնք իրավունք կտային 20–25.000 դրամի գնում կատարել հայկական գյուղմթերքի, հայկական կաթնամթերքի շուկաներից և խանութներից։ Դրա արդյունքում գյուղացին կունենար իր բարձրորակ ապրանքի կայուն վաճառք, թոշակառուն կկարողանար ապահովվել բազային սննդով և անհրաժեշտ պահանջմունքներով, իսկ մեր երկրում մենք կլուծեինք 100.000 մարդու խնդիր» -նշել է Կարապետյանը։


