▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանը ԿԳՆ-ի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություն. նախարարություն

Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ առ այն, որ սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: 

 

 

 

 

 

 

 

 

ԿԳՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ նախարարության որևէ աշխատակից նման գրառում չի կատարել:  Միաժամանակ հավելենք, որ նախարարությանը հաջողվել է պարզել այն անձի ինքնությունը, ում մեղադրում է հայտնի քաղաքական գործիչը: Տվյալ անձը Հայաստանի հոթելյերների և ռեստորատորների ասոցիացիայի նախագահ Էդգար Բաբայանն է, որը որևէ առնչություն չունի ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Ի դեպ, տվյալ օգտատերը ևս ժխտում է իր կողմից նման գրառում կատարելու իրողությունը և պնդում, որ այդ հրապարակումն արվել է իր անունից ֆեյք օգտահաշվի միջոցով, որը ներկայում ջնջված է:

Ընդգծենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը և ողջ աշխատակազմը մշտապես հասանելի են ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների համար,և հարգելի քաղաքական գործիչը հրապարակային մեղադրանք ներկայացնելուց առաջ պարտավոր էր ճշգրտել նման հայտարարության իսկությունը և չտարածել, ըստ էության, ակնհայտ սուտ տեղեկություն: Սույն փաստը նախարարությունը պարզել էր նախօրեին, սակայն հայտարարություն չի տարածվել նախարարի հրահանգով, որպեսզի այն չդիտվի որպես հակաքարոզչություն ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը:

 

 

 

 

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին այսուհետ և միշտ զերծ մնալ պետական կառույցները քաղաքական գործընթացներում ներգրավելու և հասարակությանն ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից, մանավանդ, որ նույն տիկին Զոհրաբյանը համոզվել է, որ ԿԳՆ-ին հաջողվել է զերծ պահել դպրոցը քաղաքական գործընթացներին որպես վարչական ռեսուրս ներգրավելու նախկին արատավոր պրակտիկայից:

Հուսով ենք, որ Նաիրա Զոհրաբյանը հասարակությանը կտեղեկացնի ԿԳՆ-ի մասով իր հայտարարության անհիմն լինելու մասին:

Կարդացեք նաև՝ Պետական կառույցների կին աշխատողները «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ. Նաիրա Զոհրաբյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more