▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նա կշարունակի նոր աղետներ բերել, եթե մնա աթոռին». Ժիրայր Սեֆիլյան

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

«Հոկտեմբերի 1-ից սկսվող մեր ակտիվ գործունեության համար էական չէ, թե Նիկոլ Փաշինյանը դավաճանական պայմանագրերը կստորագրի մինչ հոկտեմբերի 1-ը, թե դրանից հետո։

Կարևոր է ոչ թե պայմանագրերի ստորագրումը կանխելը, այլ դրանց իրագործումը խափանելը։

Նա որևէ օր կարող է ստորագրել դրանք, ինչպես ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը։

Եվ կշարունակի նոր աղետներ բերել, եթե մնա աթոռին։

Ուստի առաջնային խնդիրն է օր առաջ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նախ ընդհատվի նրա ձեռքով իրագործվող գահավիժման ընթացքը, ապա նաև չեղարկվեն նրա ստանձնած բոլոր դավաճանական պարտավորությունները»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more