▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մութալիբովի տեղական պատենտը հասկանո՞ւմ է, որ իր խոսքը սարքելու են վահան ու դեմ տան մեր դեմքին»

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ժամանակ, ռեսուրս ու պետական միջոց է ծախսում՝ հատ-հատ հավաքում գերիների խոշտանգման կոնկրետ դեպքեր, կցում վիդեո-ֆոտո ապացույցներ, թարգմանում անգլերեն, որպեսզի աշխարհի հետ կոմունիկացվելիս մի հատ համահավաք նյութ լինի, որին հղում կարանք անենք, որպես անհերքելի ապացույց ադրբեջանական վայրագությունների։
Էսօր ԱԺ պատգամավորներից մեկը իր ելույթում հղում է անում այդ գրքույկին, պատմում դաժան վերաբերմունքի դրվագներ, որոնք տեղ են գտել ՄԻՊ զեկույցում։ Պատգամավորի ելույթի ավարտին Ալեն Սիմոնյանը արձագանքում է. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե էդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ Ազգային ժողովում հնչեցնել»։
Էս Մութալիբովի տեղական պատենտը հասկանո՞ւմ է, որ իր էդ արտահայտությունը Ադրբեջանի ՄԻՊ-ը ու ՄԻԵԴ ներկայացուցիչը սարքելու են վահան ու դեմ տան մեր դեմքին։ Նման իրավիճակներում միջազգային հարաբերություններում «կներեք, մեր ղեկավարը էշ-էշ խոսացել ա» կամ «նա դա չի ի նկատի ունեցել» փաստարկը չի անցնում»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more