▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մորգում եմ, դիակը խոշտանգված չէ, գերի էլ չի ընկել. Տարոնի եղբայրը մանրամասնում է

Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի եղբայրը՝ ՌոմանըԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե եղբայրը գերի է ընկել, իսկ մարմինն էլ խոշտանգված և անճանաչելի է:

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-2/zinvor.jpeg

«Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից»,- նշել էՌոմանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին, Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն Հայատան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողին մարմին: Ավելի ուշ ՊՆ հայտարարություն տարածեց, որ այդ զինծառայողը 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more