|
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում.
«Մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ «հալած յուղի» տեղ ընդունելով նիկոլների, սաքունցների, դանչոների և «ժողովրդավարության ու արդարության դրոշակակիր» հորջորջված այլ անհայրենքների կեղծ քարոզչությունը, 2018-ին երկիրը հանձնեցին բախտի քմահաճույքին և անգամ ծանրագույն պարտությունից հետո էլ այսօր շարունակում են միամտորեն մնալ դրանց «հավատավոր հետևորդները», ուզում եմ հարցնել՝ գոնե այսքանից հետո չե՞ք բավարարվում ձեր այն «ձեքբերումներով», որոնց արդյունում երկիրն ունեցավ և դեռ շարունակում է ունենալ հազարավոր զոհեր ու անհուն տառապանքներ... Մի՞թե կարելի է այդքան ատել հարազատ երկիրը և լինել կույր ու անպատիվ սեփական ծագման հանդեպ... Վերջապես բացեք ձեր աչքերն ու ականջները և մի պահ գիտակցեք, թե ուր եք հասել և ուր եք գնում...»: Հիշեցնենք, որ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները , բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB 2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: |
«Մի՞թե կարելի է այդքան ատել հարազատ երկիրը». Սենոր Հասրաթյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



