▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միքայել Մինասյանը «Հայկական ժամանակ»-ին որքա՞ն գումար է տվել և ի՞նչ նպատակով»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

«Հայկական ժամանակ» օրաթերթն ինչ-որ մի ժամանակահատվածում եղել է ՀՀ-ի ամենամեծ տպաքանակն ունեցող, ամենամեծ պահանջարկն ունեցող, ընթերցողների ամենալայն զանգվածն ունեցող թերթը: ՀՀ-ում թերթերի տարածման շատ սահմանափակ ռեսուրսներ են եղել, և, բնականաբար, պետք էր այդ ռեսուրսներից օգտվել»,- այս մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ժամանակին Միքայել Մինասյանն ինչպես է ֆինանսավորել «Հայկական ժամանակ» թերթը, որքան գումար է տվել և ինչ նպատակով։

«Ի տարբերություն մյուս թերթերի՝ «Հայկական ժամանակի» 1 համարի 100 դրամից վաճառող ընկերությունն ստացել է 30 դրամ, մյուս թերթերից ստացել են 10, 20, 25 դրամ, հետևաբար տվյալ դեպքում ոչ թե «Հայկական ժամանակին» են «փող տվել», այլ «Հայկական ժամանակն» է «փող տվել», և դա արտահայտված է բազմաթիվ հաշվապահական թղթերում»,- հավելեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ «Հայկական ժամանակը» չի ունեցել որևէ մարդու մասին գրելու կաշկանդվածություն:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more