▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Պողոսյանի օգնականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել

2018թ. ապրիլի 21–ին Երևանի Ուլնեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին  տեղեկանում ենք դատական տեղեկատավական համակարգից։ Նշենք, որ տուժողներին պատճառված վնասը հատուցվել է եւ նրանք չեն առարկել, որպեսզի Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանի՝ Անդրանիկ Իսոյանը մի խումբ անձանց հետ 2018թ․ ապրիլի 21-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայով ժամանելով Ուլնեցու փողոց, մահակներով իջնելով հիշյալ ավտոմեքենաներից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը կատարել խուլիգանություն։

Իսպիրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց  է ընտրված եղել գրավը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more