▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից

 

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը օրերս ձերբակալվել էր Ռուսաստանում իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: 


«Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է, ձևակերպվել: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար բավարար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին: ՌԴ դատարանի որոշմամբ` Միհրան Պողոսյանը Ռուսաստանում 40 օրով կալանավորվելու է: ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

 

 

Կարդացեք նաև՝ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն

Միհրան Պողոսյանը հայտնել է, թե որտեղ է ինքը գտնվում

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է. Արթուր Վանեցյան

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more