▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Պողոսյանը կալանավորվեց 40 օրով

ՀՀ գլխավոր դատախազի խորհդրական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

 

 

 

 

 

 

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով»,-գրել է  Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրել Միհրան Պողոսյանի նկատմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Միհրան Պողոսյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով և պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակելու համար։

Կարդացեք նաև՝ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն

Միհրան Պողոսյանը հայտնել է, թե որտեղ է ինքը գտնվում

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է. Արթուր Վանեցյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more