▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Ծառուկյանի ընտանիքը տեղափոխվե՞լ է ԱՄՆ

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը հայկական շոուբիզնեսի ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկն են։ Նրանց մասնակցությամբ ցանկացած նոր հեռուստանախագիծ մեծ հաջողություն է գրանցում և դառնում է սիրված։

Շաբաթներ առաջ զույգը մեկնեց ԱՄՆ և թվում էր, թե սա հերթական աշխատանքային այցելությունն է, սակայն հետևելով երգչուհու նոր ինստագրամյան հրապարակումներին երևում է, որ ընտանիքը դեռ երկար է պատրաստվում մնալ ԱՄՆ-ում, կամ սա մշտական բնակություն հաստատելու փորձ է։
Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբը, սկսել է մանկապարտեզ հաճախել Միացիալ Նահանգներում ինչն էլ թույլ է տալիս այդպիսի ենթադրություն անել։

Հավել ենք, որ դեռ 2023 թվականին երգիչը խոսել էր արտագաղթելու լուրերի մասին և նշել հետևյալը.

«Քանի որ շատ եք հարցնում ու գրում, մշտական ենք տեղափոխվել ԱՄՆ թե՞ ոչ , Ուզում եմ միանգամից պատասխանել, սիրելի հայեր ջան , ո՛չ իհարկե , մենք չենք արտագաղթել մեր հայրենիքից, շատ շուտով վերադառնալու ենք : Ու դեռ շատ անելիքներ ունենք մեր Մայր Հայաստանում »:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝Asekose.am-ի արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more