▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի՛ խփի, շաքարս կբարձրանա», «պտի մեռնես էլի, շատ-շատ». օպերլիազորը՝ քաղաքացուն

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում կադրեր է հրապարակել՝ կից գրելով․ «Հազար, հազար ներողություն 18+ տեսանյութի համար․ ստիպված եմ բաց դնում, որ փաստը երևա: ՆԳ նախարարը տեղյա՞կ է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում մարդկանց ծեծով, հայհոյանքներով խոշտանգում են` իբր ցուցմունք կորզելու համար։
Միջադեպը, ըստ իմ աղբյուրի, տեղի է ունեցել 4 ամիս առաջ»։

Ավելի ուշ, Սյուզի Բադոյանը նաև գրել է․ «Տեսանյութում խոշտանգվող տղամարդն իմ աղբյուրի փոխանցմամբ` ենթադրյալ հանցագործի հարազատ է

Ստացվում է` անմեղ մարդուն խոշտանգել են համակարգում, այդպիսով շանտաժ անելով, որ կասկածյալը ներկայանա

Ես իհարկե կճշտեմ ինձ փոխանցված ամբողջ տեղեկատվությունը, բայց հայտնեցին, որ

Ոստիկանության Երեւանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը ահա խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց

Մնացածը թողնում եմ ՆԳՆ արձագանքին, քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին ու ասացին, որ պարզաբանում կտան»։

***

Անձի նկատմամբ բռնություն իրականացրած և հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,–գրել է խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more