▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի շահարկեք մեր ցավը»․ Գոռ Հակոբյանի կոշտ արձագանքը

Գոռ Հակոբյանը նոր հրապարակում է արել՝ կիսվելով որդու՝ Ֆելիքսի հետ հոլովակով։ Նա հայտնել է, որ արդեն սկսել են երեխայի բուժման երրորդ կուրսը։

Սակայն դերասանը խոսել է նաև մի կարևոր ու իրեն անհանգստացնող թեմայի մասին։ Նրա խոսքով՝ որոշ կայքեր վերցնում են իրենց հին լուսանկարները և ներկայացնում որպես նոր՝ փորձելով շահարկել իրավիճակը։

Գոռը նշել է, որ նույնիսկ 3 տարվա վաղեմություն ունեցող լուսանկար է տարածվել, որն արվել է Գյումրու Ամենափրկիչ եկեղեցում, սակայն ներկայացվել է այնպես, իբր իրենք արտերկրում են հանգստանալու նպատակով։

Դերասանը նաև անդրադարձել է այն մեկնաբանություններին, որտեղ որոշ օգտատերեր, չիմանալով իրականությունը, մեղադրում են ընտանիքին՝ իբր նրանք Գերմանիա են մեկնել ոչ թե երեխայի բուժման, այլ հանգստի նպատակով։

Նրա խոսքով՝ նման խոսակցությունները ցավալի են և անընդունելի, հատկապես այն պայմաններում, երբ ընտանիքը բարդ փուլ է անցնում։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more