Լրագրող Հերմինե Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս Her/Mine Dialog-ի թողարկման հյուրերն են Արմինե Հովհաննիսյանն ու Նինա Հովնանյանը։
Երկու կին, երկու պատմություն, բայց մեկ ընտրություն՝ վերադառնալ ու ապրել Հայաստանում
Խոսում ենք հայրենադարձության ճանապարհի, 90-ականների դժվար տարիների, ընկերության ու այն արժեքների մասին, որոնք պահում են մարդուն անգամ ամենաբարդ փուլերում։
Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև մոռացվող արհեստների պահպանմանը, «Օրրան» կենտրոնի գործունեությանը և հայ կնոջ ուժին՝ իր ամենատարբեր դրսևորումներով։
Սա շատ անկեղծ ու ջերմ զրույց է ընտրությունների, պատասխանատվության ու հայրենիքի հետ կապի մասին


