▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զինվորի անվտանգությանը հասնելու համար կաշխատենք աշխարհի լավագույն մասնագետների հետ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու են իրենց թիմում ներգրավել իսրայելցի գեներալի։

«Ամենակարևոր պրինցիպը, որն ուզում ենք վերցնել, զինվորի անվտանգությունն է, մեր զինվորի անվտանգությանը հասնելու համար մենք կաշխատենք աշխարհի լավագույն մասնագետների հետ, գեներալը աշխարհի հինգ լավագույն հակաօդային պաշտպանության մասնագետներից է»,- նշել է նա։

Կարապետյանի խոսքով՝ զինվորի կյանքն առաջնային է ու աշխատելու են այնպես, որ վաղը Հայաստանը, իրապես, ունենա փակ օդ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more