▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր խելապակասներն ասում են՝ ոչինչ, մի երեխային եթե կորցնեք, դարդ չանեք, իրենք կօգնեն հաջորդին ծնել»

«Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը․ «Պատուհասները փոխանակ այնպես անեն, որ երեխեքը չզոհվեն, կառավարության նիստին օրենք են ընդունել, որ` Զոհված զինծառայողների ծնողները նոր զավակներ կունենան պետության հաշվին։
Էնպես որ հարգելի ծնողներ, մեր խելապակասներն ասում են, ոչինչ, մի երեխային եթե կորցնեք, դարդ չանեք, իրենք կօգնեն հաջորդին ծնել։ Այ պատուհասներ, երեկվա զոհերից հետո գուցե բացատրություն տայիք, նոր նման օրենքից խոսեիք։ Բա բացատրեք, տեսնենք ուր ա կորել ձեր խաղաղության դարաշրջանի բլեֆը»։

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more