▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան

Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում էինք, այն էլ եղավ, - ասել է Սամվել Կարապետյանը՝ դուրս գալով դատական նիստերի դահլիճից: Ինչ վերաբերում է իրենց շանսերին, Կարապետյանը դրանք գնահատում է 100 տոկոս:

***

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահ է՝ իշխանությունները վախենում են «Ուժեղ Հայաստանի» ընթացքից։

Կարծիքը նա հայտնեց դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։

Լրագրողների դիտարկմանը՝ իշխանությունները պնդում են, թե իրենք չեն նահանջելու, Սամվել Կարապետյանը կարճ արձագանքեց.

«Կստիպենք, որ նահանջեն»։

Հարցին՝ եթե Հայ Առաքելական Եկեղեցուն սատարող իր հայտնի հայտարարությունն ու դրան հաջորդող զարգացումները չլինեին, ինքը քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնե՞ր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը պատասխանեց.

«Իհարկե, ոչ։ Այս անարդարությունները ստիպեցին»։

Սամվել Կարապետյանը արձագանքեց նաև իշխանական շրջանակների պնդումներին ու մեղադրանքներին, թե իրեն «ուղղորդում են»  Ռուսաստանից։

«Ռուսաստանը միայն Փաշինյանին է ուղորդում, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»,- հայտարարեց նա։

***

Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 3 ամիս

Որոշումն այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը։

Բայց Սամվել Կարապետյանը կարող է հարցազրույցներ տալ` դատարանը վերացրեց նրա նկատմամբ կիրառված հրապարակային խոսքի արգելքը։ Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 30–ին ժամը 14:00–ին։

***

«Իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում»,- «Նյուզ»-ի փոխանցմամբ, այս մասին դատարանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, ում մասին այսօր խոսքը գնում է․․․ Այն մարդիկ, ովքեր աշխատում են մեր ընկերություններում, նրանք մեր գործընկերներ են համարվում, ոչ թե ստրուկներ։ Նրանք, իրենց կանայք, երեխաները իրավունք ունեն զբաղվել ցանկացած գործունեությամբ, նրանց միակ պարտականությունը պատվով կատարել այն հանձնարարությունները, որը մենք դնում ենք իրենց առաջ, դրանից դուրս բոլորը իրավունք ունեն ցանկացած գործունեությամբ զբաղվեն․․․»,- ասել է Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական more