▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր քաղաքական թիմի նպատակն է ապահովել, որ հաջորդ սերունդները տոնեն Հայաստանի անկախության 2700-ամյակը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի խոսքով` իրենց քաղաքական թիմի նպատակը մեկն է՝ ապահովել, որ հաջորդ սերունդները տոնեն Հայաստանի անկախության 270-ամյակը, 2700-ամյակը: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նշեց, որ այսօր ականատես է եղել, թե ինչպիսի տոնական տրամադրություն է եղել Երևան քաղաքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես այսպիսի տոնական տրամադրություն վաղուց չեմ հիշում: Մեր հեղափոխության ժամանակ էր մեկ էլ այսպիսի տոնական տրամադրություն եղել, սակայն հիմա ավելի բարձր տրամադրություն է, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձն է: Եվ մեր նպատակը շատ հստակ է՝ ապահովել , որ մեր սերունդները մեր մայրաքաղաքում, մեր երկրում տոնեն մեր անկախության 270-ամյակը, 2700-ամյակը: Այսքան պարզ խնդիր է դրված մեր առաջ: Այսօր ես տեսնում եմ, որ, այո, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է իր վրա վերցնել այդ խնդրի լուծման իր բաժինը, և ես տեսնում եմ, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն ասում է՝ Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, հաղթանակած քաղաքացի»,- ընդգծեց Փաշինյանը:

 

 Կարդացեք նաև՝ Եկեք իրար ներենք բոլոր անձնական բնույթի վիրավորանքները. Նիկոլ Փաշինյան

Չարժի, չէ՞, ջուրը թռնել...Նիկոլ Փաշինյանն արտասանում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը

Մնաց մեկ քայլ` պիտի բացենք Ազգային ժողովի դռները. Նիկոլ Փաշինյան  

Նիկոլ Փաշինյանը բացեց Բաղրամյան 26-ի դռները

Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որեւէ հեռանկար. Փաշինյան

Բաղրամյան 26–ի դռներն այսուհետ բաց կլինեն ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Պետք է լինեն նոր ոճի գործարարներ. ընդ որում, նկատի ունեմ նաեւ նրանց, որոնք մինչեւ այժմ էլ գործել են. Փաշինյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more