|
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2021 թվականն ամենաամոթալի տարին էր մեզ համար՝ կրտած ցլի տարի, նվազագույն ինքնիշխանության և առավելագույն անբարոյականության տարի, երբ իր ժողովրդին պարտություն բերած, իր ժողովրդին դավաճանած ղեկավարը վերարտադրվեց: 2021-ին մենք ընտրեցինք Հուդային և այս խարանը պետք է մաքրենք մեր ճակատից: Հայաստանը երբեք այսքան խղճուկ չի եղել արտաքին քաղաքականության մեջ, այսքան խղճուկ՝ տարածաշրջանում և երբեք չի եղել աշխարհի հզորների սեղաններին պորտապար պարող դերակատար: Այսօր մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ, ով տալիս է բոլորին ինչ ուզում են և չի ստանում ոչինչ: Մենք այնպիսի ժողովուրդ ենք դարձել, որ չկարողացավ պատժել իր զավակներին սպանած դավաճանին, չկարողացավ հետ բերել գերիներին, չկարողացավ հողին հանձնել իր բոլոր հերոսներին: Սա մի տարի էր, որտեղ մեր ամենախոշոր դիվանագիտական ձեռքբերումը 106 ոչխարի հետբերումն էր: Պետք է խոսել և խոսել փաստերով: Տարին ամփոփում ենք ՝ ունենալով քաղաքական բանտարկյալներ: 2022-ը կարող է լինել տարի, երբ այս ազատ անկումը, որի մեջ հայտնվել ենք՝ դադարի: Պատասխանատվությունը քաղաքական, մտավորական վերնախավինն է՝ մոբիլիզացնել մարդկանց, ոգևորել ու բացել նրանց աչքերը: Մեր ազգի երակները ներարկվող այս կեղծ լավատեսությունը մի ճոխություն է, որ թույլ տալ մեզ չենք կարող: 2022-ը կարող է լինել լավ տարի, եթե չմոռանանք մեր ցավերը և այդ ցավերը վերածենք գործողությունների»: Դիտեք նաև՝ |
«Մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ». Արմեն Աշոտյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



