▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մասին որևէ մեկը որևէ ձայնագրություն չի կարող ունենալ. Մարուքյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

«Բայց մե՞զ ա ասել նման բան: Իրեն հարցրեք, եթե մեզ է ասել… Մեր մասին ով որ դոկումենտալ ձայնագրություններ ունի ու չի հրապարակում, կարծում եմ, քաղաքացիներից բան ա թաքցնում: Մեր մասին որևէ մեկը որևէ ձայնագրություն չի կարող ունենալ»,-այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ «դոկումենտալ փաստեր» կներկայացնի:

«Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին տեսանկարահանում կամ ձայնագրում է, դա ապօրինի է: Այսինքն՝ եթե մեր վերաբերյալ մեկը նման հայտարարություն անի, ես պաշտոնապես հաղորդում կտամ ԱԱԾ-ին, ոստկանությանը և գլխավոր դատախազին, որ մեր վերաբերյալլ ինչ-որ մեկը ապօրինի տեղեկություն է հավաքում»,- նշեց Մարուքյանը:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ ամբոնից ելույթ ունենալով՝ Գագիկ Ծառուկյանն Էդմոն Մարուքյանին սպառնացել էր փաստեր ներկայացնել:

Կարդացեք նաև՝ Ուզում եմ երկու բառ ասել մեր կլասիկ պատգամավորին. Գագիկ Ծառուկյանն Աժ ամբիոնից դիմեց Մարուքյանին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more