Հիմա ապացուցում եմ ձեզ, որ մեր ինքնությունը ռետինը վերցրած ուզում են ջնջել, այն էլ չեն հասկանում, որ դա ջնջովի գրիչով չի գրած, ինքնությունը գրված է մեր արյան, երակների մեջ, դա գենետիկ կոդ է: Այս մասին սոցիալական ցանցիր իր էջում տարածած տեսանյութում ասել է դերասանուհի Անաիս Սարդարյանը:
«Երբ Արցախը եղել է մերը, դրանք ոչ մեկ են եղել, պատմության մեջ չեն եղել, անուն չեն ունեցել։ Հիմա անդրադառնամ, որ մեր երկրում Ցեղասպանության թանգարան-իստիտուտի տնօրենին ցիլոյով մարդը հանել է գործից, երկրի ղեկավարը այսպես ասած, որովհետև այդ՝ ինձ համար հրաշք կինն արժեք ունեցող և ինքնություն ճանաչող կինը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին այցի ժամանակ նվիրել է Արցախի մասին գիրք»,-նշել է նա, հավելելով՝ լավ, մեր արյունը հո չեք հանելու մեջներիցս, փոխեք, ի՞նչ եք անելու, ուզում եմ հասկանալ:


