▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք նույնպես պետք է կառուցենք Ուժեղ Հայաստան, որտեղ երկրի ղեկավարը չի մտածում սելֆի անելու կամ հերթական պոպուլիզմով զբաղվելու մասին․․․

«Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

2024թ.-ի մայիսին Նարեկ Կարապետյանի հետ այցելել էինք Չինաստան և հանդիպումներ ունեցել China Energy (Fortune 500 ընկերությունների ցանկում 76-րդն է տարեկան մոտ 120մլրդ$ շրջանառությամբ) և China General Nuclear Power Group (Չինաստանի ատոմային էլեկտրակայանների գեներացիայի 50%-ն է ապահովում) կորպորացիաների ղեկավարության հետ:

Տեխնիկական տնօրենի ուղեկցությամբ այցելեցինք նաև Daya Bay ԱԷԿ, որը շահագործում է 944ՄՎտ հզորությամբ երկու ռեակտորներ՝ արտադրված Ֆրամատոմի (Areva) տեխնոլոգիաների հիման վրա:

Գործընկերների հետ քննարկել ենք տարաշարջանային մի շարք նախագծեր, այդ թվում Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը:

Տեխնիկական մանրամասներ չներկայացնեմ, մենակ ասեմ մի թիվ՝ նոր 1000ՄՎտ հզորությամբ ԱԷԿ-ի շինարարությունը գործընկերները գնահատեցին մոտ 2լրդ ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով Հայաստանի լոգիստիկ դժվարությունները, կարող ա 10% նախագիծը թանկանար:

Այս շաբաթ հասկացանք, որ ԱՄՆ-ն Հայատանին առաջարկում է կառուցել նոր մոդուլային ատոմակայան, որի նախադեպը աշխարհում դեռ չկա, իսկ սկզբնական արժեքն էլ կազմում է 5մլրդ ԱՄՆ դոլար (իմ ինֆորմացիայով 460ՄՎտ հզորությամբ): Այսինքն մոտ 2 անգամ թանկ և 2 անգամ փոքր հզորությամբ: Ասեմ նաև, որ Չինաստանն այժմ կառուցում է 28 նոր ռեակտորներ, որը մոտավորապես հավասար է մնացած բոլոր երկրներում կառուցվող ռեակտորների քանակին միասին վերցրած, իսկ ԱՄՆ-ում ընթացող շինարարությունները ժամանակավորապես դադարեցված են:

Թրամփը շատ ուժեղ բիզնեսմեն ա, իր վարչակազմը նույնպես, իրենց նպատակը Ամերիկյան արտահանման ծավալների ավելացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումն է: Դա բացահայտ ասեց նաև Վենսը:

Մենք նույնպես պետք է կառուցենք Ուժեղ Հայաստան, որտեղ երկրի ղեկավարը չի մտածում սելֆի անելու կամ հերթական պոպուլիզմով զբաղվելու մասին, այլ գերադասում է մեր հայրենիքի շահերը և բանակցում ուժեղ դիրքերից: Ուրիշ այլընտրանք չունենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more