▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության, Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը». Նարեկ Կարապետյան

Ըստ բոլոր հարցումների՝ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, նա նոր ֆեյք լուրեր է հորինում։ Երբեմն պատերազմով է սպառնում, երբեմն ասում է՝ ձայները կտանք Քոչարյանին։

Ճշմարտությունն այն է, որ Կարապետյանը կլինի նոր և ուժեղ վարչապետ։ Մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության, կստեղծենք 300,000 նոր աշխատատեղ և բիզնեսի համար կսահմանենք 0% հարկ։ Մենք կբերենք ուժեղ և երկարատև խաղաղություն։

Եվ ևս մի ճշմարտություն․ երկու ամսից Փաշինյանը գործ է ման գալու։ Գուցե մենք նրան էլ մի աշխատատեղ առաջարկենք»,- նշել է Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական more