▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռը՝ «մուննաթ եկող» հոգևորականի մասնակցությամբ տեսանյութի մասին

Համացանցում հետևողականորեն շրջանառվող տեսանյութը հերթական տեղեկատվական հնարքներից է:

Տեսանյութում ներկայացված հատվածը քաղված է ՌԴ Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանայի 50-րոպեանոց քարոզից և մատուցվում է համատեքստից դուրս` տեղիք տալով զանազան մեկնաբանությունների և քննադատության հայ եկեղեցականի և Եկեղեցու հասցեին:

 

 

 

 

Թույլ տրված որոշ արտահայտություններ արտաբերվել են հուզական մթնոլորտում, թերևս Տեր Հորը ճանաչող ներկաների համար ընկալելի լեզվով և քննելի են վերջին շրջանում հոգևոր առաքելության նսեմացման փորձերի լույսի ներքո: Այլ հարց է, որ իր մտքերի ձևակերպումների մեջ իմ հոգևոր եղբայրը պետք է զերծ մնար հուզականությունից։

Պետք չէ այդ ամենը ընդհանրացնել, ջանալ շահարկել: Պետք է դրանք դիտարկել Հայոց Եկեղեցու և նրա առաքելության նկատմամբ վերջին շրջանում իրականացվող հարձակումների ֆոնին, ինչը մեծ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքի մեր տարբեր համայնքներում ու թեմերում:

Հասկանալի է, որ, հակառակ բոլոր տեսակի ցեխարձակումների, հայ հոգևորականից ակնկալությունը շատ մեծ է, ինչը մեծ պատասխանատվություն է դնում յուրաքանչյուր եկեղեցականի ուսերին: Մյուս կողմից համայնքն է պահում եկեղեցուն և եկեղեցականին` կարևորելով ու գնահատելով նրա առաքելությունը, և այս իմաստով հոգևոր հովիվը կարող է զրուցել իր համայնքի հետ։ Այստեղ ամենքս` եկեղեցական և ժողովուրդ, անելիք ունենք:

Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու։

Եվ խորհուրդ այս կապակցությամբ արտահայտվել շտապող քրիստոնյաներին՝ ի վերջո չպետք է մոռանալ Ղուկ. 6։44 ավետարանական պատգամը։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more