«Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին
Մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին. Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ, իսկ Օսիպյանը եղել է նրա տեղակալը: Լուրը հայտնում է Հակակոռուպիոն կոմիտեն`նշելով միայն նրանց պաշտոնները։
Նախագահական ընտրություններին հաջորդած անկարգությունների ժամանակ 10 մարդ մահացավ: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների:
Դիտեք նաև՝
***


