▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկությունը չի կարող պատերազմել մի քանի ուղղությամբ՝ միմյանց դեմ, համաճարակի դեմ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի  համաշխարհային զինադադարi կոչին: Վերջինս գրել է, որ  աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։

Աննա Հակոբյանն այս առիթով գրել է.

«Ներկայում մարդկությունն ունի մեկ թշնամի․ նրա անունը Կորոնավիրուս է, և մեր բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն պայքարելու այդ անտեսանելի արհավիրքի դեմ։

Խաղաղության հաստատման կոչը կենսական նշանակություն ունի, որովհետև մարդիկ պետք է համատեղ ջանքերով համախմբվեն համաճարակի դեմ։

Մարդկությունը չի կարող պատերազմել մի քանի ուղղությամբ՝ միմյանց դեմ, համաճարակի դեմ։

Խաղաղությունն ամենամեծ ձեռքբերումն ու արժեքն է»։

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more