▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդ, ով հեծանիվով էր ման գալիս, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններ է հավաքել»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը միացավ Օպերայի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նա հայտնեց, որ մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական գործիչների և կուսակցությունների անդամների հետ․ «Առաջիկայում քաղաքական բոլոր ուժերի հետ կհավաքվենք՝ որոշում կայացնելու առաջադրվող օրակարգի շուրջ»,- ասաց նա։ Անդրադառնալով Կենտրոնում հավաքված ոստիկանական մեծաթիվ ուժերին՝ նշեց․ «Վախի մեջ են այս մարդիկ։ Մարդ, ով հեծանիվով էր ման գալիս, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններ է հավաքել, քաղաքը պարալիզացրել»։

***

Նիկոլ Փաշինյանը, EBRD միջազգային համաժողովի շրջանակներում, մասնակցում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված միջոցառմանը: Օպերայի հարակից տարածքում իրավիճակը լարված է։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվածների «հողատու հեռացիր», «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո մտնում են Օպերայի շենք։
«Բազմաքանակ ոստիկաններ թույլ չեն տալիս մեզ՝ անցնել դեպի Օպերա, որտեղ այդ հրեշը ելույթ է ունենում»,- ասաց ակցիայի մասնակիցը։
«Սա նշանակում է՝ վախ, նշանակում է՝ սեփական ժողովրդից օտարված լինել»,- իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը։

***

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more