|
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:35-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 47-ամյա Սամվել Ծ-ն է, ով մարմնական վնասվածքները ստացել է Կիևյան փողոցի 5 հասցեում: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Մակար Պ-ն և 46-ամյա Լևոն Խ-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ ավագ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մակար Պ-ին և Լևոն Խ-ին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մակար Պ-ն հայտնի գործարար, «Մապի Ալիկ» մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին է: |
ՄԱՊ-ի Ալիկի որդին կասկածվում է քաղաքացուն ազատությունից զրկելու, ծեծելու մեջ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



