▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով

Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է: Այս մասին հայտնում են  Դատախազության լրատվական ծառայությունից: Կալանքի երկարացման հարցով միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր, ապա հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվերակությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

 

 

 

 

 

 

 

 

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին, հայտարարել, որ վերջինիս առողջական վիճակն անհամատեղելի է կալանք կրելու հետ, սակայն դատարանը, փաստորեն, ևս երկու ամսով երկարացրել է կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: 

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը

Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more