▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է գտնվում

 

Գեներալ Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այս մասին  հայտնում է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արայիկ Ալվանդյանը:

Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում եւ արդեն մի քանի օր է, ինչ հետազոտություններ են անցկացվում:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: 

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը

Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more