▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկավարժականի ռեկտորը ներգրավված է եղել ուսուցիչների ատեստավորման թեստերի վաճառքի մեջ

Ուսուցիչների կամավոր ատեստավորման շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Թեպետ համակարգը նախորդ տարիներին էլ կատարյալ չի եղել, այնուամենայնիվ այս ուսումնական տարվա ընթացքում ուսուցիչներից, այդ թվում՝ դասվարներից, անհամեմատ ավելի մեծ թվով դժգոհություններ են ստացվել։ Հարյուրավոր ուսուցիչներ իրենց աշխատավարձը բարձրացնելու հույսով մասնակցել են ատեստավորմանը, սակայն բախվել են բոլորովին այլ իրականության, քանի որ թեստերը հագեցած են բազմաթիվ սխալներով ու վրիպակներով, և շատ քչերին է հաջողվել անցողիկ շեմը հաղթահարել ու հասնել աշխատավարձի բարձրացման։

Օրագիր.News-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ այս խառնաշփոթը պայմանավորված է այն հանգամանքով, որ մանկավարժների կամավոր ատեստավորման թեստերը կլորիկ գումարով վաճառվել են, և այս գործընթացում ներգրավված է եղել անձամբ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Ատեստավորման թեստերը դրա արդյունքում ուսուցիչների լայն շրջանակների համար հասանելի են դարձել, ինչը ԿԳՄՍՆ-ին ստիպել է 1 շաբաթով հետաձգել ատեստավորումը՝ դա բացատրելով ուսուցիչներից ստացած խնդրանքներով։

«ԿԳՄՍՆ-ն թեստերի արտահոսքից հետո ստիպված է եղել կարճ ժամանակում ատեստավորման նոր թեստեր կազմել, ինչի պատճառով էլ նոր թեստերը հագեցած են եղել խայտառակ վրիպակներով և արդյունքում նման խառնաշփոթ է ստեղծվել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորը:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։ Դրվագներից մեկն էլ վերաբերում է ուսուցիչների ատեստվորման թեստերը վաճառելուն, որի մասին այս պահին չի հայտարարվում»,-գրում է սկզբնաղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more