▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալազիական ինքնաթիռը կործանել են ռուսները. Էրդողան

Ուկրաինայի տարածքում մալազիական քաղաքացիական  ինքնաթիռը կործանվել էՌուսաստանի կողմից արձակված հրթիռով: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բուրսա քաղաքում՝ նախընտրական քարոզարշավի  ընթացքում հերթական հանդիպման ժամանակ: Տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: 

«Իսկ ի՞նչ է եղել  այդ ինքնաթիռում: Խփվում է Նիդեռլանդներից Մալազիա թռչող ինքնաթիռը, որում 160 հոլանդացի կար: Սա ի՞նչ մոտեցում է: Չէ՞ որ պատրաստվում էին խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում»,-ասել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more