▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Maison Avetian. Երբ միավորվում են ֆրանսիական նրբաճաշակությունն ու հայկական հոգին

Ֆրանսահայի օրագիր ֆեյսբուքյան էջը ներկայացրել է մեր հայրենակից Արթուր Ավետյանին՝ մասնավորապես  գրելով․ «Արթուր Ավետյանը ֆրանսահայ նոր ձեռներեցության հետաքրքիր դեմքերից մեկն է։ Ֆրանսահայ համայնքը միշտ էլ հայտնի է իր մշակութային նրբագրությամբ, գեղարվեստական ճաշակով ու ձեռներեցության ուժով։ Այդ երկար շղթայի նորագույն ներկայացուցիչներից է Արթուր Ավետյանը՝ երիտասարդ ստեղծարար և արտադրող, ով վերջին տարիներին դարձավ ֆրանսիական շքեղ խմիչքի ` աշխարհում առանձնացող անուններից մեկը։ Maison Avetian/Մեզոն Ավետյանն այն է,  երբ ֆրանսիական նրբաճաշակությունն ու հայկական հոգին միավորվում են։ Արթուր Ավետյանի  արտադրած վոդկան բնութագրվում է 5-աստիճան խտացմամբ, ֆրանսիական բարձրորակ ցորենով և բացառիկ մաքրությամբ։ Avetian Vodka–ն մի քանի շարք ունի՝ Platinum, Gold, Eden, որոնցից յուրաքանչյուրը կրում է ստեղծողի գեղագիտական աշխարհը։ Նրա մոտեցումը պարզ է՝ եթե ինչ-որ բան պետք է կրի իր ազգանունը, ապա այն պետք է լինի անթերի։ Արթուր Ավետյանը ֆրանսահայ նոր սերնդի այն դեմքերից, ովքեր այսօր ձևում են համայնքի ստեղծարար ու ձեռնարկատիրական պոտենցիալը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more