▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսեցի՞ր, պապա է ասել. երբ ծանր վիրավորում ստացած զինվորն ասում է առաջին բառը...

 

«Լսեցի՞ր, այսօր պապա է ասել». Զինվորի տան աշխատակիցներն անմիջապես մեկը մյուսին հայտնում են ուրախ լուրը, երբ ծանր գանգուղեղային վնասվածքից հետո զինվորն ասում է առաջին բառը կամ «ինչպե՞ս ես» հարցին պատասխանում՝ լավ եմ: Գանգուղեղային վնասվածքներով տղաներից ոմանք կլման դժվարություններ են ունենում, մյուսները՝ արտասանության հետ կապված, երրորդը գուցե դժվարանա տվյալ պահին անհրաժեշտ բառը հիշել: Զինվորի տան լոգոպեդ Անի Մանուկյանը մեծ համբերությամբ ու հոգատարությամբ զինվորներին օգնում է գտնել մոռացված խոսքերը, արտաբերել ամենասիրած արտահայտությունները: Կարևորը, որ ի վերջո, նրանք կարողանան խոսքով արտահայտել այն, ինչ իրենց մտքում ու սրտում է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more