▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լո՞ւրջ եք ասըմ». Արայիկ Հարությունյանը արձագանքել է Էդմոն Մարուքյանի քննադատությանը

Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ», հիմա անցել է ԵՊՀ-ին։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի քննադատությանը՝ կրթական համակարգը քաղաքականացնելու վերաբերյալ։

 

 

Նախարարի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է:

Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ»: Հիմա անցել է ԵՊՀ-ին, ու խոսում է խորհուրդների քաղաքականացվածությունից: Լուրջ եք ասըմ, պարոն Մարուքյան: Հարցնում եք` բա ուրիշ կուսակցությունից մարդ նշանակել եք: Այո՛, նշանակել ենք, օրինակ` Ձեր հարազատ եղբորը` իմ կողմից շատ հարգված Քրիստ Մարուքյանին (վստահ եմ գիտեք նրա նշանակման մասին  ):

Ու մարդկանց նշանակելիս երբեք չենք առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ ու մեր քաղաքական ուժին լոյալությամբ, այլ հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ ու տվյալ բուհի հետ ունեցած առնչությամբ` որպես շրջանավարտ, գործատու և այլն:

Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք և տեսնում եք»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր․ «Մեր տեղեկություններով, կարող է դա ճիշտ չի, բայց նման խոսակցություններ կան ԵՊՀ-ում, որ այդ սպիտակ մազերով մարդուն ուզում են դարձնել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո պարոն Հովհաննիսյանն ինքն է ուզում դառնալ ռեկտոր։ Ես ձեզ նախապես տեղեկացնում եմ սիրելի գործընկերներ, եթե ինչ-որ մեկը իշխանության մեջ, որը պատգամավոր է գործող, ուզենա դառնա մայր բուհի ռեկտոր, դա կդառնա բոլորիս կողմից հռչակած սկզբունքի կոպիտ խախտում: Ասել ենք, որ կրթական համակարգը չենք քաղաքականացնելու, հիմա գնում ենք, անձամբ խառնվում ենք այդ բաների մեջ»:

Կարդացեք նաև՝ Չխառնվել...ԵՊՀ ռեկտորի հավանական թեկնածուներից մեկը Մարուքյանի ընկերն է. «Իմ քայլի» պատգամավոր

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more