▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Մակունցն անհարմար վիճակի մեջ է հայտնվել

 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր՝ հունվարի 14-ին, հայտնվել է անհարմար վիճակի մեջ. նա «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին,-այս մասին գրում  է armeniadaily.am-ը:

 

 

 

 

 

 

 

 

«Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-նշել էր Մակունցը:

Ստացվում է, որ Մակունցը տեղյակ չէ, որ Փաշինյանին ոչ թե առաջադրել են այսօր կամ «առաջադրելու են», այլ նրա թեկնածությունը ներկայացրել են նախագահին եւ նախագահն էլ հրամանագիրը ստորագրել է: 88 հոգանոց խմբակցության ղեկավարը, ըստ էության ծանոթ չէ Սահմանադրական կարգավորումներից:

Նշենք, որ ըստ սահմանադրության 149-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Ստացվում է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը լավ չի տիրապետում սահմանադրությանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more