▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Գալստյան․․․ Գեղեցկուհի, ով իր նուրբ ուսերի վրա է վերցնում հսկայածավալ միջոցառումների կազմակերպումը

Հայաստանում մեծ թափով զարգանում է մի մասնագիտություն, որն այսօր ամենաշատն է անհրաժեշտ շոու բիզնեսյան աստեղերին: Համերգների տեխնիկական կազմակերպչի աշխատանքը բեմից չի երևում, բայց առանց այս աշխատանքի, ըստ էության միջոցառումը չի կայանա:

Լիլիթ Գալստյանը մեկն է այն մասնագետներից, որն իր ուսերի վրա է վերցնում միջոցառման կազմակերպան ողջ աշխատանքը: Ֆեստիվալներից մինչև համերգներ, մրցանակաբաշխություններից մինչև ֆորումների կազմակերպում. սա է Լիլիթ Գալստյանի աշխատանքային առօրյան:

«Այսօր ես համագործակցում եմ բազմաթիվ արտիստների հետ, որոնք առանց իմ հմտության պարզապես չեն հասցնի փայլել բեմում և միևնույն ժամանակ կատարել տեխնիկական աշխատանքներ, այդպիսով, ես կարողանում եմ նրանց բեռը թեթևացնել և հավուր պատշաճի իրացնել աշխատանքը»,– Asekose.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը, ում խոսքով վերջին շրջանում բազմաթիվ են նաև նրա աշխատանքները տարբեր երկրներում:

Միջոցառումների կազմակերպմամբ նա զբաղվել է Ֆրանսիայում, Արաբական էմիրությունում, Մոսկվայում, Վրաստանում և այլուր:

Նրա աշխատանքներից են հանրահայտ երգիչ Super Sako and Friends համերգները Օպերայի հրապարակում (50.000 քաղաքացու մասնակցություն) և սիրված երգիչ Սարոյի համերգը Էջմիածնի գլխավոր հրապարակում (25.000 քաղաքացու մասնակցություն), ինչպես նաև  ռեփեր Սուպեր Սաքոյի համերգը  Շահումյանի հրապարակում, որին մասնակցել է շուրջ 30.000 մարդ և այլ մեծամասշտաբ համերգներ:

Հեղինակ՝ Անի Հարությունյան

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more