▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Քոչարյանը հանրահավաքի է հրավիրում

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են կազմակերպում:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը,  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ բոլորին կոչ անելով միանալ իրենց:

 

«Շնորհակալ ենք աջակիցներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար:

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր՝ ժամը 17:30-ից սկսած, բոլորովս ինքնակազմակերպվում ու հավաքվում ենք Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտ՝ արդարադատության վերականգնման և հանուն օրինապաշտ Հայաստանի ստեղծման։ Մենք այսօր չունենք օրինապաշտ Հայաստան, և սրա պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր կալանավորված է Արցախի հերոս ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Միացեք մեզ !!»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more