▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքս կյանքիդ գնով. ռազմագիտության դասարան՝ 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արշալույս Չոբանյանի անունով

Կյանքս կյանքիդ գնով. ռազմագիտության դասարան՝ 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արշալույս Չոբանյանի անունով Հունվարի 28-ը հիշարժան և նշանավոր օր է հայ ժողովրդի կյանքում. 30 տարի առաջ կամավորական ջոկատներից կազմավորվեց հայոց բանակը, որն անառիկ էր պահում մեր երկրի սահմանները։

/filemanager/uploads/2022/02/week-1/272040674_541819520150411_7165445388621762267_n.jpg

Եվ պատահական չէ, որ հենց հունվարի 28-ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցում կազմակերպել էին հուշ-ցերեկույթ` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված եղվարդցի հերոսներին։ Այն կրում էր «Կյանքս կյանքիդ» գնով խորագիրը (կազմակերպիչներ` Ա. Իսահակյան և Հ. Մկրտչյան)։ Երեխաները ներկայացրին հերոսների կենսագրությունը, նրանց մարտական սխրանքները և խոնարհվեցին հերոսածին մայրերի առաջ։ Ելույթ ունեցավ Եղվարդի N 3 դպրոցի տնօրեն Լ. Աղայանը, ով կարևորեց դպրոցի և ուսուցչի դերը մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում։

Տնօրենը ներկայացրեց նաև փոխգնդապետ Արշալույս Չոբանյանի ընկերներ Մկրտիչ Մակարյանի և Արամ Մուսաելյանի՝ ռազմագիտության դասարանը փոխգնդապետի անունով կոչելու առաջարկը։ Նրանց ջանքերով վերանորոգվել և կահավորվել էր դասարանը, որի բացման ժամանակ փոխգնդապետ Արշալույս Չոբանյանի շքանշանը` «Մարտական խաչ առաջին աստիճանի», նրա 15-ամյա որդուն հանձնեց գնդապետ Ա.Մանուչարյանը։

/filemanager/uploads/2022/02/week-1/272775415_1695220947488697_5072092250136984394_n_3.jpg

Արարողությանը ներկա էր նաև Կոտայքի մարզի Նաիրի ( Եղվարդ) համայնքի ղեկավար Ն.Սարգսյանը, ով նախ շնորհավորեց բոլոր զինծառայողներին, ապա ուժ ու համբերություն մաղթեց նահատակ հերոսների ընտանիքներին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more