Կփոխվի, թե ոչ հայտարարագրի համար չհարկվող եկամտի 300 հազար դրամի շեմը, պարզ կդառնա նոր օրինագծով. ՊԵԿ նախագահ
Ինչ վերաբերում է հարցին, որ այս տարվանից հայտարարագիր լրացնելու են նաև կենսաթոշակառուներն ու նպաստառուները, Էդուարդ Հակոբյանն ասաց, որ այս տարվա ընթացքում իրենց համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանան նպաստների ու կենսաթոշակների մասին, որոնք աշխատավարձերի նման, արտացոլված կլինեն հայտարարագրում։
Անդրադառնալով վարկերի և ապառիկների վերաբերյալ տեղեկատվության արտացոլմանը հայտարարագրում` Հակոբյանը նշեց, որ դրանց լրացնելը պարտադիր չէ. բանկային տվյալների մեջ առավել կարևոր է ավանդների կամ առևտրի դիմաց ստացվող եկամտի մասին տեղեկատվությունը։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում․


