▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսային հիվանդությունից եւս մեկ մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ

ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունից եւս մեկ մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ:

Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ:

«Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ ուժ ու համբերություն»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more