▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայծակը հարվածել է Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռին

Բրյուսելից Երեւան թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Բելգիայի մայրաքաղաք:

Ինչպես հայտնում է aviation24.be կայքը, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին։ A-320-ը, որը տեղափոխում էր 180 ուղեւոր, Բրյուսելից օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 13:55-ին՝ 45 րոպե ուշացումով։

Մոտ 7500 մետր բարձրության վրա Լյուքսեմբուրգի տարածքում կայծակը հարվածել է ինքնաթիռին։ Օդաչուները որոշել են անմիջապես վերադառնալ Բրյուսել։

Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղեւորները տեղավորվել են օդանավակայանին մոտ գտնվող հյուրանոցներում։

Մնացած չվերթները կիրականացվեն սովորական ռեժիմով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more