▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը որոշեց մաքսատուրքից ազատել «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին

 

 

 

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, իր նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծմանը:

 

 

 

 

 

Նշվում է, որ «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ ընկերության ուսումնասիրություններով նման տեխնիկական պահանջներին համապատասխան ապրանքներ ԵՏՄ անդամ երկրներում չեն արտադրվում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more